ԵՄ-ն Պանամայի իշխանություններին կոչ է արել համագործակցել միջազգային սկանդալի հետաքննության գործում ՝ կապված Mossack Fonseca օֆշորային օպերատորի փաստաթղթերի հրապարակման հետ: Այս մասին հայտնում է TASS-ը:
«ԵՄ-ն Պանամային համառորեն համագործակցության կոչ է անում՝ պայքարելու հարկեր վճարելուց խուսափելու դեմ»,- ասել է տնտեսական և ֆինանսական, հարկահանության և մաքսային միության հարցերով եվրահանձնակատար Պյեռ Մոսկովիսին:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) կիրակի հրապարակել էր հատվածներ 11.5 մլն փաստաթղթերից, որոնք վերաբերել են մի շարք գործող և նախկին համաշխարհային առաջնորդների օֆշորային հաշիվների։ Հաշվետվությունները, որոնց տրվել էր «Պանամայի փաստաթղթեր» անվանումը, հիմնված են Mossack Fonseca-ից տեղեկատվական արտահոսքի վրա, որն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցմանը։










































