ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մերկ նկարը կցուցադրեն Լոնդոնում՝ հայտնում է Daily Mail-ը:
«Ամերիկան նորից մեծ դարձնենք» նկարի հեղինակը նկարչուհի Իլմա Գորն է: Նա փորձել է պատկերացնել, թե ինչ տեսք կարող է ունենալ Թրամփն առանց հագուստի:
Գորի խոսքով՝ ԱՄՆ-ում իրեն սպառնացել են սպանել մոտ հազար անգամ: Նկարչուհին փորձել է նկարը վաճառել eBay-ով, բայց նկարը հանել են կայքից: Գորը չի կարող նկարը ցուցադրել ԱՄՆ-ում, ուստի որոշել է իր աշխատանքը ցույց տալ Մեծ Բրիտանիայում:
Նկարը հնարավոր կլինի տեսնել Maddox Gallery-ում՝ ապրիլի 11-ից:










































