ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց` 2011 թվականին համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները արել են հայտարարություն, որտեղ բառացի ասել են, որ ժամանակին ուժի կիրառումն էր, որ բերեց ներկա իրավիճակի և նոր ուժի կիրառումը կբերի նոր տառապանքներ և ավերվածություններ, դա կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
«Այն, ինչ հիմա տեղի ունեցավ հենց դա է, նոր ուժի կիրառում է: Հիմա հայկական կողմերը պետք է աշխատեն և հասնենք նրան, որ լինի համապատասխան արձագանք: Հարցադրումը շատ հստակ հնչելու այն մասին, որ առանց ԼՂ լիարժեք ներգրավմամբ բանակցային գործընթացի մեջ՝ ապագա բանակցային գործընթացը չի լինի արդյունավետ»,- նշեց Շ. Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































