Ռուսաստանը և Ադրբեջանը անվտանգության հարցերով երկխոսության համար լավ հեռանկարներ ունեն: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով:
«Բանակցությունները համագործակցության լավ հեռանկարներ ցույց տվեցին տարբեր ոլորտներում, ներառյալ՝ անվտանգության հարցերը»,- ասել է Լավրովը:









































