Գերմանական Süddeutsche Zeitung թերթի լրագրողները, որոնք առաջինն են ստացել օֆշորների մասին «Պանամայի փաստաթղթերը», վստահեցնում են, որ մինչև հիմա չգիտեն իրենց գլխավոր աղբյուրի անունը, որն իրենց հետ խոսելիս օգտագործել է անգլիական ավանդական ծածկանուն՝ Ջոն Դոու: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Ամերիկյան The Washington Post-ից իրենց գործընկերների էլեկտրոնային նամակագրության մեջ նրանք ասել են, որ չեն պատկերացնում նաև՝ որոնք են եղել այդ անձի (կամ մի քանի անձանց) իրական մտադրությունները, որոնք Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի հրապարակման համար 1,5 մլն էջ նյութեր են փոխանցել, որը զբաղվում է օֆշորային ընկերությունների գրանցումով ամբողջ աշխարհում հարուստ հաճախորդների համար:
«Նրանք շատ քիչ հայտնեցին դրդապատճառների մասին, որոնցով առաջնորդվել է իրենց աղբյուրը»,- չորեքշաբթի իր կայքում հոդվածում գրել է The Washington Post-ը: Գերմանացի 38-ամյա լրագրող Բաստիան Օբերմայերի խոսքով, որն առաջինն է 2014 թ. ուղերձ ստացել Ջոն Դոուից, ավելի ուշ նամակագրության ժամանակ աղբյուրն ասել է. «Ես ուզում եմ, որ դուք այս նյութերի մասին հայտնեք և տվյալներ հրապարակեք այս հանցագործությունների մասին»:
Այնուամենայնիվ, Օբերմայերը և նրա գործընկերները «մինչև հիմա չեն պատկերացնում՝ ով է իրենց աղբյուրը և ինչու է դուրս եկել նրանց վրա»,- նշում է ամերիկյան թերթը:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) կիրակի հրապարակել էր հատվածներ 11.5 մլն փաստաթղթերից, որոնք վերաբերել են մի շարք գործող և նախկին համաշխարհային առաջնորդների օֆշորային հաշիվների։ Հաշվետվությունները, որոնց տրվել էր «Պանամայի փաստաթղթեր» անվանումը, հիմնված են Mossack Fonseca-ից տեղեկատվական արտահոսքի վրա, որն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցմանը։











































