«Տվենտե»-ի կիսապաշտպան Հաքիմ Զիեշի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն՝ գրում է իսպանական Sport-ը:
Արդեն երկու տարի է՝ 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են գրանդ ակումբներ: Կատալոնացիները, հոլանդական մամուլի պնդմամբ, հավակնորդ են ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման պայքարում:
Զիեշն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 17 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:


































