Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ելույթ ունենալով Իրանի միջուկային տեխնոլոգիաների օրվան նվիրված միջոցառման ժամանակ, հայտարարել է, որ Իրանը սպառնալիք չի ներկայացնում մյուս երկրների համար:
«Իրանը սպառնալիք չի ներկայացնում մյուս երկրների համար, հավատարիմ է մնում արտաքին քաղաքականության հավասարակշիռ մոտեցմանն ու ձգտում է փոխգործակցել մնացյալ աշխարհի հետ»,- ասել է նա։
Խոսելով Իրանի տնտեսական ռազմավարության ու միջուկային խաղաղ ոլորտի զարգացման մասին՝ Ռուհանին հայտարարել է. «Մեր երկիրը պետք է գործարկի իր ունեցած ողջ գիտական պոտենցիալը, որպեսզի թռիչք գործի տնտեսական ու գիտական՝ գործնականում բոլոր ուղղություններում, այդ թվում նաև միջուկային ոլորտում կատարելագործվելու ճանապարհին։
Դրան ոչ քիչ չափով նպաստում է Իրանի դեմ սահմանված անարդար պատժամիջոցների չեղյալ հայտարարումը։ Եվ Իրանն այժմ ամբողջովին կարող է օգտվել աշխարհի տարբեր տեխնոլոգիաներից»,- հայտարարել է Իրանի նախագահը։









































