Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին Վրաստանի ռազմական ծախսերը կազմել են 742 միլիոն լարի, ինչը 54 տոկոսով զիջում է 2008 թվականի ցուցանիշին։ Այս մասին նշված է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում։
2008 թվականին Վրաստանի ռազմական ծախսերը կազմել են 1 միլիարդ 625 միլիոն լարի, ինչը Վրաստանի համար եղել է ռեկորդային ցուցանիշ։ Վրաստանի պաշտպանական ծախսերի ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2000 թվականին՝ 37․2 միլիոն լարի։
Ներկա դրությամբ մեկ դոլարը համարժեք է 2.29 լարիի։









































