Մայնցի դատախազությունը սկսել է գերմանացի հայտնի հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի նկատմամբ նախնական հետաքննություն՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերաբերյալ ZDF-ի եթերում նրա կողմից զուցադրված երգիծական մանրապատման հետ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Դատախազությունը ZDF-ից պահանջում է սկանդալային մանրապատման տեսագրությունը՝ պարզելու համար հեղինակի քրեական հետապնդման հիմքի առկայությունը: Սակայն դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիան կամ Էրդողանն անձամբ պահանջեն քրեական գործ հարուցել, իսկ գերմանական կառավարությունը համապատասխան լիազորությունները կտրամադրի արդարադատության մարմիններին:
Մարտի 31-ի Neo Magazine Royal ծրագրում Բեմերմանի հեռուստատեսային ելույթը Թուրքիայի նախագահի հասցեին՝ «գոտկատեղից ներքևի» վերաբերյալ, կատակ է պարունակել և շուտով հեռացվել ZDF ալիքի համացանցային էջից:










































