Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություններ իրականացրած մահապարտներից մեկը նախկինում աշխատել է Եվրախորհրդարանում՝ որպես հավաքարար։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողոի պաշտոնական ներկայացուցիչը՝ գրում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ ահաբեկիչներից մեկը 2009 և 2010 թվականներին 1 ամսով աշխատել է մաքրման աշխատանքներ իրականացնող ընկերությունում, որն այդ ժամանակ պայմանագրով կապված էր Եվրախորհրդարանի հետ։
Եվրոպական կառույցի ներկայացուցիչը հստակ անուն չի հայտնել, սակայն ԵՄ աղբյուրը նշել է, որ խոսքը 25-ամյա Նաջիմ Լաաշրաուիի մասին է։












































