Համացանցային վաճառքների Alibaba Group չինական հսկան մարտի 31-ին վերջացող ֆինանսական տարվա արդյունքներով դարձել է «աշխարհում խոշորագույն ռիթեյլերը», հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին ընկերությունը հայտարարել է իր ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացրած զեկույցում:
Ճշգրիտ թվեր ընկերությունը դեռ չի հրապարակել: Սակայն դատելով հայտարարությունից՝ նրա կողմից իրացված ապրանքների արժեքը գերազանցել են $482.1 միլիարդը, ինչին հասել էր ամերիկյան խոշոր Wal-Mart ընկերությունը իր ֆինանսական տարվա վերջին` հունվարի 31-ին:



































