«Նյու Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գնահատել է ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ անցնելու հնարավորությունները:
«Անշուշտ, «Մանչեսթեր Սիթի»-ն կիսաեզրափակիչ անցնելու հնարավորություն ունի, բայց նրանք պետք է շատ բարդ հանդիպումներ անցկացնեն: ՊՍԺ-ն շատ հզոր ակումբ է: Փարիզյան ակումբը մրցաշարի գավաթակիր դառնալու մեծ շանսեր ունի, չնայած շատերը ֆավորիտ են համարում «Բարսելոնա»-ն»,- Sky Sports-ը մեջբերում է Լեմպարդի խոսքերը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի առաջին դիմակայությունը կկայանա այսօր` ապրիլի 6-ին «Պարկ Դե Պրենս»-ում:








































