Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլը Ժնևում կսկսվի ապրիլի 13-ին, այլ ոչ թե ապրիլի 11-ին, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր: Այդ մասին Sputnik-ին հայտնել է սիրիական ընդդիմության պատվիրակության աղբյուրը:
«Այսօր ծանուցում ենք ստացել գրասենյակից (Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ) դե Միստուրայի գրասենյակից այն մասին, որ Ժնևում բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի ապրիլի 13-ին 11-ի փոխարեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:









































