Լրագրողների հանդեպ ուժային մեթոդներն ու արտաքսումը անթույլատրելի են՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանում Lifenews-ի աշխատակիցների հետ կապված իրավիճակի առնչությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Արտաքսումը, ուժային մեթոդները լրագրողների հանդեպ անթույլատրելի են։ Լրագրողներին չպետք է վտարել, այլ ապահովել նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ, մամուլի ասուլիսներ անցկացնել, շփվել և այլն։ Բնականաբար, լրագրողների կողմից տվյալ երկրի օրենքների պահպանման անհրաժեշտությամբ»,- ասել է Զախարովան Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ։










































