ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և երկու երկրների համագործակցությունը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությունը երկու ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքներով:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և դրա խաղաղ կարգավորման ուղիների որոնման վերաբերյալ: Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմից իրականացվող միջնորդական քայլերի մասին մթնոլորտի նորմալացմանն աջակցելու նպատակով»,- հայտնել են մամլո ծառայությունում:
Պուտինը և Նազարբաևը քննարկել են նաև երկկողմ համագործակցության որոշ հարցեր: «Երկու կողմից հաստատվել է փոխշահավետ կապերի հետագա ամրապնդման տրամադրվածությունը՝ ամենից առաջ առևտրատնտեսական ոլորտում»,- նշել են Կրեմլում:








































