Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ Ֆլոյդ Մեյուեյզերին համարում է իր սերնդի լավագույն բռնցքամարտիկը։
Ապրիլի 9-ին Արթուրը Լաս-Վեգասում մենամարտելու է Ժիլբերտո Ռամիրեսի հետ։ Մենամարտը տեղի է ունենալու Մենի Պակյաո – Տիմոտի Բրեդլի մենամարտից առաջ։
«Իհարկե, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մենամարտել MGM Grand մարզապալատում։ Պակյաոն Պակյաոն է։ Նա 8 քաշային կարգում աշխարհի չեմպիոն է։
Հիշում եմ Մայք Թայսոնի, Հուլիո Սեզար Չավեսի մենամարտերը։ Մեյուեյզերը լավագույնն է լավագույններից։ Նա ցույց տվեց, թե ինչի կարելի է հասնել այս մարզաձևում»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը։








































