Նիդերլանդներում մեկնարկել է հանրաքվեն, որի մասնակիցները պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մասնակիցները պետք է դրական կամ բացասական պատասխան տան հարցին՝ հավանություն տալի՞ս են նրանք համաձայնագրի վավերացմանը։
Հանրաքվեն կայացած կհամարվի առնվազն 30 տոկոս մասնակցության պարագայում։ Քվեարկության վերջնական արդյունքները հայտնի կդառնան ապրիլի 12-ին։
Նույնիսկ եթե հոլանդացիները ձայների մեծամասնությամբ «ոչ» ասեն Ուկրաինայի հետ ասոցացմանը, համաձայնագիրը կշարունակի իրագործվել ազատ առևտրի գոտու ստեղծման մասով։
Եթե քվեարկելու իրավունք ունեցող 12.5 մլն հոլանդացիների 30 տոկոսը դեմ լինի ասոցացմանը, թագավորության խորհրդարանը կպարտավորվի անցկացնել համաձայնագրի կրկնակի դիտարկում և քվեարկություն։









































