Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշանակել է երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվ։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։
Ընտրությունների ամսաթիվը հայտարարելուց առաջ Մարգվելաշվիլին հանդիպում է անցկացրել հանրապետության վարչապետի, նախարարների կաբինետի անդամների, պետանվտանգության ծառայության ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:
«Ցանկանում եմ հայտնել վրաց հասարակությանը, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին»,- ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանում նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012 թվականին և հաղթանակ բերել «Վրացական երազանք» իշխող կոալիցիային։










































