Հանրապետական կուսակցությունից Սպիտակ տան ղեկավարի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ-ից Մեքսիկա դրամական փոխանցումները կիրառել որպես լծակ՝ ստիպելու հարևան երկրի կառավարությանը վճարել երկու պետությունների միջև սահմանային պատի շինարարության համար։
Նրա խոսքով՝ Մեքսիկայի կառավարության համար պարզ լուծում կլինի 5-10 մլրդ դոլարի մեկանգամյա հատկացումը՝ երկիր տարեկան 24 մլրդ դոլարի փոխանցումների երաշխավորման համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։









































