Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին «հուսադրող» է անվանել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի զրույցը, հայտնում է RIA Novosti-ն:
Նախօրյակին Լավրովը և Քերին հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Նրանք կոչ են արել այնտեղ անմիջապես ռազմական գործողությունների դադարեցման:
«Մենք հույս ունենք, որ բանակցությունների գործընթացը, որը տեղի է ունենում եվրոպական երկրների տարբեր մայրաքաղաքներում, կավարտվի հաջողությամբ»: ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսակցության մասին տեղեկատվությունը նույնպես եղել է հուսադրող:









































