Արցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ. կան պայմանավորվածություններ հրադադար պահպանելու վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Դավիթ Տոնոյանը նաև նշեց, որ հակամարտության գոտում կրակոցներ պարբերաբար լինում են: Հարցին, թե ադրբեջանական կողմից հենակետ կա՞ վերցված, Դավիթ Տոնոյանը կարճ պատասխանեց. «Ոչ»:









































