Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ հակամարտության գոտում վերջին օրերին ստեղծված իրավիճակը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Մամեդյարովը Մոգերինիին իրազեկել է շփման գծում ստեղծված լարվածության մասին։ Մամեդյարովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման համար պետք է սկսել քաղաքական լուրջ գործընթաց։









































