ՀՀ ազգային ժողովի պատգամավորներն ապրիլի 5-ին խորհրդարանում փակ քննարկում կանցկացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ազգային ժողովի նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխն ախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ընդառաջ են գնացել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկում կազմակերպելու առաջարկին: «Ես այդ հարցով զրուցել եմ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Ապրիլի 5-ին ժամը 18:30-ին նիստերի դահլիճում կկազմակերպենք այդ քննարկումը:
Ցանկալի է բոլոր պատգամավորների մասնակցությունը: Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»,- նշել է Շարմազանովը:









































