Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանն այսօր հայտարարություն է ընդունել, որում աջակցել է Իրանի հրթիռային ծրագրին։ Հայտարարության օգտին քվեարկել է Իրանի 290 պատգամավորից 205-ը՝ աջակցություն հայտնելով պաշտպանական պոտենցիալին ու հրթիռային ծրագրի զարգացմանը։
Հաղորդվում է նաև, որ Իրանի խորհրդարանն աջակցություն է հայտնել տվյալ ոլորտի հետագա մշակումներին ու Իսլամական հեղափոխության պահակազորի հրթիռային-տիեզերական ուժերի գործունեությանը՝ ուղղված երկրի պաշտպանական հզորության ընդլայնմանն ու հրթիռների կիրառմամբ փորձարկումներ ու մանևրներ իրականացնելուն։









































