Ահաբեկչական սպառնալիքը խորացնում է տնտեսական և քաղաքական ռիսկերի ազդեցությունը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Գյոթեի ֆրանկֆուրտյան ինստիտուտում զեկույցի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը:
«Այդ (տնտեսական) ռիսկերը նաև խորանում են քաղաքական և այլ ռիսկերով, որոնք դուրս են գալիս սահմաններից, և որոնք սնվում են անվստահությամբ և վախով»,- ասել է նա:
«Նկատի են առնվում ահաբեկչությունը և կրկնվող սարսափելի հարձակումներն անմեղ մարդկանց վրա, հակամարտությունները և հետապնդումները, որոնք նրանց ստիպում են լքել իրենց տները»,- հավելել է Լագարդը:









































