Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքն առաջադրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ հայտնում է Reuters-ը: Պաշտոնական նամակն ուղարկվել է համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեա:
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնից կհեռանա 2016թ. վերջին՝ երկու 5-ամյա ժամկետների ավարտից հետո: Քլարքը ներկայումս գլխավորում է զարգացման ոլորտում ՄԱԿ-ի անդամ երկրներին օգնության ցուցաբերման հարցերով կազմակերպությունը (UNDP):
Քլարքը, որը 1999-2008թթ. եղել է Նոր Զելանդիայի վարչապետը, նշել է, որ անհրաժեշտ հմտություններ ունի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար և կարող է դիտարկվել տղամարդ թեկնածուներին հավասար:








































