• Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային ոչ կառավարական Transparency International կազմակերպությունը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել գործողություններ ձեռնարկել օֆշորների անհապաղ վերացման ուղղությամբ: Այդ մասին ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ, հայտնում է gazeta.ru-ն:
•
Ինչպես հայտարարել է Transparency International-ի նախագահ Խոսե Ուգասը` Panama Papers կոռուպցիայի հետաքննությունը բացահայտել է գլոբալ ֆինանսական համակարգի մութ կողմը, որտեղ բանկերը, իրավաբանները և ֆինանսական մասնագետները թաքցնում են կոռումպացված փողերը:
Ավելի վաղ, ապրիլի 3-ին OCCRP-ն հրապարակել է մեծամասշտաբ հետազոտություն համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, մարզիկների և մշակութային գործիչների մասնակցության մասին օֆշորային գործարքներին: Ցուցակում տեղ են գտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նախագահի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ույուկաևը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ջեկի Չանը, Լիոնել Մեսին և այլն:









































