Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին ասել է, թե ինչ ազդեցություն է իր վրա ունեցել Զինեդին Զիդանը: Մարզիչը գլխավորել է «Յուվենտուս»-ը 1999 թվականին և սկզբում թիմի խաղը կառուցել է 4-4-2 սխեմայով: Սակայն ավելի ուշ Անչելոտին փոխել է այն 4-3-1-2-ի:
«Առաջին անգամ, երբ տեսա Զինեդին Զիդանին «Յուվենտուս»-ում աշխատելու առաջին տարում, հասկացա, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Զիդանն առանցքային անձ դարձավ, ով փոխեց ֆուտբոլի իմ պատկերացումը, քանի որ մինչ այդ գերադասում էի խաղալ 4-4-2 սխեմայով:
«Յուվենտուս»-ում ես փոխեցի այդ համակարգը: Չէի ցանկանում փոխել Զիդանի գիծը: Նա ֆանտաստիկ խաղացող էր» Goal-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:










































