Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Հոսեինհ Դեհգհանը ու նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները:
Դեհգհանն ընդգծել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը և Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է արել: Բացի այդ, նա հայտնել է, որ Թեհրանը գործադրելու է բոլոր ջանքերը՝ լարվածությունը նվազեցնելու համար:
Ընդգծվում է, որ սա վերջին օրերին արդեն երկրորդ զրույցն է նախարարների միջև, որն առնչվում է հակամարտության նոր բորբոքմանը: Դեհգհանը կիրակի Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ առանձին-առանձին քննարկել է ԼՂ հարցը և նրանց կոչ է արել դադարեցնել հակամարտությունը ու ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով:











































