Իրաքյան Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության շենքն ավերվել է ԱՄՆ-ի գխավորած միջազգային կոալիցիայի անօդաչուի կողմից ԴԱԻՇ-ի դիրքերին հասցված ավիահարվածի հետևանքով։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ հարվածի է ենթարկվել Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքը, որը 2014 թվականի հունիսից զբաղեցրել են ԴԱԻՇ-ի գրոհայինները։
Ոչնչացված ծայրահեղականների թվի մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։







































