Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում երեկ՝ ապրիլի 3-ին, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող՝ 1993թ.-ին ծնված Մերուժան Արթուրի Ստեփանյանը:
«Տղես նշանված էր, նպատակներ ուներ, հիմա հարսս է զանգում ի՞նչ ասեմ, ասեմ՝ էլ չկա՞»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի հայրը՝Արթուր Ստեփանյանը, ով գտնվում էր Մուրացանի զինվորական հոսպիտալում:
Նշենք, որ Մերուժան Ստեփանյանը Գյումրիից էր, երեք տարի էր, ինչ ծառայում էր Թալիշում որպես պայմանագրային զինծառայող:











































