Ապրիլի 4-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Խորհրդարանականները հանդիպել են ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:








































