Thursday, 06 06 2024
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը

Երևան-Սևան ճանապարհին խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի հանձնարարականով Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Լևոն Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, բախվել էին «Mercedes Sprinter» մակնիշի՝ C 678 XK – 34 համարանիշի և «ВАЗ 21101» մակնիշի 24 ՏՏ 112 համարանիշի ավտոմեքենաները:  Վթարի հետևանքով բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ «Mercedes Sprinter»-ը վարել է ՌԴ քաղաքացի, Վոլգոգրադ քաղաքի բնակիչ 48-ամյա Կամո Հովհաննիսյանը, իսկ վիրավորների մի մասը՝ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի բնակիչ 37-ամյա Արման Այվազյանն է, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Մանվել Մնացականյանը: Մյուս վիրավորներն են Նինա Գրիգորյանը, 61-ամյա Արմինե Սահակյանը, երկու երիտասարդ տղաներ՝ Գևորգ և Տիգրան անուններով: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 61-ամյա Արմինե Սահակյանը քիչ առաջ մահացավ:

Նշված անձինք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Ելենա Օխիկյանը, Եղեգնաձոր քաղաքի բանկիչ 51-ամյա Աշոտ Ռաֆյանը, Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա Հայկանուշ Սահակյանը: Բոլոր անձանց բնակության հասցեներն ու տվյալները, ինչպես նաև «ВАЗ 21 011» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը ոստիկանությունը պարզում է: Բախման հետևանքով «Mercedes Sprinter»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել ճանապարհի մայթեզրից դուրս: Բոլոր վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ՀՀ ԱԻՆ

Փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարական վարչության Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը և Աբովյանի բժշկական կենտրոնի մի քանի բրիգադներ: Վթարի վայր էր ժամանել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արման Ցոլակյանը, Նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Արշակ Վարդանյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը:

Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վալենտին Պապյանի, Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Առաքելյանի և Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում