Մոտ 3 հազար ընտանիք, ովքեր ստիպված լքել են իրենց տները ԴԱԻՇ-ի կողմից քաղաքի գրավումից հետո, վերադարձել են, հայտնել է Ռամադիի քաղաքապետ Համիդ ադ Դուլայմին, հայտնում է RIA Novosti-ն:
Իրաքի բանակը էր-Ռամադիի վերահսկողությունը վերադարձրել է 2015 թվականի դեկտեմբերին: Շրջաններ, որոնք մաքրվել են ականներից և պայթուցիկ սարքերից, ընտանիքները սկսել են վերադառնալ շաբաթ օրվանից, հայտնել է ադ-Դուլայմին: Նրա խոսքով` էլեկտրացանցը դեռևս վերականգնված չէ, սակայն ջուրը տրվում է Եփրատից:











































