Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ կցանկանար մտնել պատմության մեջ որպես մարդ, ով պաշտպանել է երկիրը: Այդ մասին նա հայտնել է RIA Novosti-ին տված հարցազրույցում:
«Մենք գիտենք, որ պատմությունը հաճախ գրվում է սխալ և կեղծվում է: Սակայն եթե ենթադրենք, որ տրվող գնահատականը օբյեկտիվ է և գրվում է ճիշտ, ապա կարող եմ ասել, որ ավելի լավ կարող են գնահատել պատմաբանները և Սիրիայի ժողովուրդը: Ես չեմ կարող ինքս ինձ գնահատական տալ, սակայն կարող եմ ցանկանալ, որ, ասենք, ես լինեմ առաջինը նրանց շարքում, ովքեր երկիրը պաշտպանեցին ահաբեկչական ագրեսիայից՝ ուղեկցված իրենց էությամբ և ձևով գազանություններով, ինչի մասին չէին լսել վերջին տասնամյակներին և հնարավոր է նաև՝ անցած դարերում: Երկրորդ՝ լինել մարդ, ով պաշտպանեց տարածաշրջանը՝ ելնելով այն բանից, որ Սիրիան առանցքային պետություն է այս տարածաշրջանում»,- ասել է նա:
Ասադը նաև ավելացրել է, որ եթե պետությունը քայքայվի և սկսվի անարխիա, ապա դա որոշակիորեն կազդի ողջ տարածաշրջանի վրա:











































