Փարիզում ուժեղացված անվտանգության միջոցառումների պայմաններում մեկնարկել է հոբելյանական՝ 40-րդ մարաթոնը, որին մասնակցում են վազորդներ 160 երկրներից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ֆրանսիայում դեռևս պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակը: Սակայն մարաթոնի կազմակերպիչները ասել են, որ միջոցառումը չեղարկելու հարց նույնիսկ չի բարձրացվել:
Մարաթոնին կմասնակցեն տասնյակ հազարավոր վազորդներ, որոնց ողջ ուղու երկայնքով կհետևեն հազարավոր հանդիսատեսներ: Հաղորդվում է, որ ոստիկանությունը կօգտագործի մետաղադետեկտորներ՝ մարաթոնի հանդիսատեսների պայուսակները ստուգելու համար:









































