Ինչպես այսօր գրում է The Los Angeles Times-ը, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, 26-ամյա Մարկ Ցուկերբերգը 7 միլիոն դոլարով տուն է գնել Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքում: Տեղեկության մեջ նշվում է, որ 500 քառակուսի մետր ընդհանուր տարածքով տանը կա 5 ննջասենյակ և երաժշտական սենյակ: Տունն ունի նաև լողավազան:
Թերթի տվյալներով, այն տեղակայված է 1.5 հազար քառակուսի մետր հողատարածքի վրա և գտնվում է Facebook-ի կենտրոնական գրասենյակից մեքենայով 10 րոպեի հեռավորության վրա: