Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կիպրոսի մինչև 14 տարեկանների հավաքականի հետ:
Ֆուտբոլի Հայաստանի Մ-14 ընտրանու խաղերը կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ին:









































