ԼՂ հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջիկա շաբաթում Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որում կքննարկվի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Այս մասին այսօր RIA Nօvosti-ին հայտնել է աղբյուրը կազմակերպությունում:
«Հայ-ադրբեջանական հակամարտության շփման գծում շարունակվող սրումը հաշվի առնելով և նկատի ունենալով ԵԱՀԿ-ի դերը կարգավորմանը նպաստելու գործում, հաջորդ շաբաթ Վիեննայում անցկացվող պարբերական խորհրդակցությունների շրջանակներում կհավաքվի ԼՂ հարցով համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք, ինչպես սպասվում է, ԵԱՀԿ մի շարք անդամ պետություններից կազմված Մինսկի խմբի անդամներին կտեղեկացնեն իրավիճակի և այդ ձգձգված հակամարտության շուտափույթ կարգավորմանը նպաստելու ուղիների որոնման ուղղությամբ համանախագահների հետագա քայլերի մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:








































