Սան-Դիեգոյում Adventure Hornblower զբոսանավը հարվածել է նավամատույցին, որի արդյունքում յոթ մարդ վնասվածքներ են ստացել, երեքը տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Lenta.ru-ն:
Նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է նավը սրընթաց մոտենում ափին: Այդ պահին ափի նավամատույցին գտնվում էին մոտավորապես տասը մարդ: Երբ նրանք նկատում են, որ նավը չի կարողանում կանգնել, տարբեր կողմեր են փախչում:
Պատահարի պատճառը նավում մեխանիկական անսարքությունն էր:









































