Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ղեկավարել է երկրում ստեղծված նոր տիպի կառավարվող զենիթային հրթիռների փորձարկումը: Այս մասին հաղորդում է TASS-ը: Նրան զորակայանում ողջունել է ռազմածովային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատար, գեներալ Ցոյ Են Հոն:
Ինչպես հաղորդվում է, հրթիռները, որոնք դիպուկ խոցել են օդային թիրախները, «համապատասխանում են ժամանակակից ռազմական գիտատեխնիկական բոլոր պահանջներին»:
Կիմ Չեն Ինը փորձարկումների արդյունքից գոհ է մնացել: Նրա խոսքով՝ դրանք ցույց են տվել Կորեայի Աշխատավորական կուսակցության կուրսի կարևորությունը, որը «ազգային պաշտպանության համակարգում առաջնային տեղ է հատկացնում գիտությանը և տեխնոլոգիաներին»:
Փորձարկումների անցկացման տեղն ու ժամանակը չեն հաղորդվում:









































