Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հարձակողական գործողությունների ընթացքում հակառակորդը տվել է 5-6 զոհ,որոնց դիակները մինչ այժմ գտնվում են ԼՂ մարտական դիրքերում;
Հայտնի է դարձել նաև, որ Հայոց բանակի ՀՕՊ ստորաբաժանումներն ադրբեջանական ռազմական ուղղաթիռ են խոցել։
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:








































