Զինյալ Ալփարսլան Չելիկը, ով իր վրա է վերցրել Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը, ձերբակալվել է խաբեբայության համար, հայտնում է Hurriyet գործակալությունը:
Գործակալության աղբյուրի տվյալներով` նա մեղադրվում է սիրիական թուրքմենների համար հավաքված միջոցների յուրացման, կեղծ դրամների իրացման և իր համախոհներից մեկի բանտից փախուստը կազմակերպելու մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում ցանկանում են տվյալներ ստանալ զինյալ Ալփարսլան Չելիկի մեղադրականի մասին:








































