Ինդոնեզիայում մերձարևադարձային անտառների ծառահատումը արդյունաբերության ամենաեկամտաբեր ճյուղերից է, հայտնում է Republika-ն:
Դի Կապրիոն այցելել էր տեղական էկոլոգիական կազմակերպություններից մեկը, որը նրան ցույց է տվել «Գունունգ-Լեսեր» ազգային պարկը Սումատրա կղզում:
Այդ բանից հետո դերասանը իր Instagram-ում հրապարակել էր լուսանկար և կոչ էր արել պայքարել վայրի բնության պահպանման համար:
Դի Կապրիոն նշել է նաև այն անդառնալի վնասները, որոնք հասցնում են ինդոնեզական պլանտացիաները բնությանը:
Դա զայրացրել է Ինդոնեզիայի իշխանավորներին, որոնք հայտարարել են, որ դերասանը պարզապես PR է անում և «Ինդոնեզիայի իշխանությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունը նվազեցնում է»:
Սակայն այն պահին, երբ իշխանությունները սպառնացել են Դի Կապրիոյին արտաքսել երկրից, նա արդեն այնտեղ չի եղել:











































