«Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է 17-ամյա դարպասապահի նոր պայմանագրի հետ կապված մանրամասների մասին, ինչպես նաև հայտարարել է, որ Իտալիայում Դոնարուման կխաղա միայն «ռոսսոներիներ-ի կազմում:
«Նոր պայմանագրի հետ խնդիրներ չեն լինի: Կհանդիպեմ «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ և եթե գա այն օրը, որ Դոնարուման հեռանա միլանյան ակումբից, ապա նա կշարունակի ելույթները միայն արտասահմանյան ակումբում: Իտալիայում Դոնարուման կխաղա միայն «Միլան»-ում:
Ցանկանում եմ, որպեսզի Դոնարուման մասնակցի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը: Չեմ կարծում, թե նա պարտադիր պետք է խաղա, բայց հիանալի կլինի, եթե երիտասարդ դարպասապահը զգա այդ մրցաշարի մթնոլորտը»,- La Gazzetta dello Sport-ը մեջբերում է Ռայոլայի խոսքերը:





































