Իրանը սկսել է տեսնել միջուկային գործարքի առավելությունները, ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է RIA Novosti-ն:
«Իրանը արդեն սկսել է տեսնել միջուկային գործարքի առավելությունները»- ասել է Օբաման՝ Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում բացելով «5+1» խմբի հանդիպումը:
Ռուսաստանը այդ հանդիպմանը կներկայացնի ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը:











































