Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ 46-ամյա Գվեն Ստեֆանին պատմել է, որ իր ամուսին Գևին Ռոսդեյլը լավ չի վարվել իր հետ։ 2015 թվականի նոյեմբերին նա իմացել է, որ ամուսինը երեք տարի իրեն դավաճանել է դայակի հետ։
Գվենն ամուսնալուծությունից հետո չի կարող ուշքի գալ, նրան շեղել է միայն նոր ալբոմի վրա աշխատելը։ Նա ընդգծել է, որ կա ժամանակաշրջան, երբ շատ զայրացած է եղել, սակայն I Used To Love You (Ես սիրել եմ քեզ) երգից հետո զգացել է, որ դա ներման երգ է. «Ես խոստովանում եմ, որ սիրել եմ նրան, սակայն այլևս չեմ սիրում»։
Գվեն Ստեֆանին լրագրողներին հայտնել է, որ իր համար շատ սարսափելի է եղել իրավիճակը, և վստահ է եղել, որ ամեն ինչ վերջացած է։ Այժմ տհաճություններն արդեն անցյալում են, Գվենը թողարկել է երրորդ ալբոմը, որը ստացել է This Is What the Truth Feels Like ալբոմը։












































