Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ժ. Սեֆիլյան. Արտահերթ ընտրությունների մասին խոսելը միամտություն է

«Երկիրն օկուպացված է մի խումբ մարդկանց կողմից, որոնց համար գլխավոր արժեքը նյութն է և նրանց աստվածը ոսկե հորթն է: Իսկ այսօրվա քաղբանտարկյալները օկուպացիոն ռեժիմի պարագլուխների պատանդներն են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը նկատեց, որ օկուպացիոն ռեժիմի գլխավոր պարագլխի` Սերժ Սարգսյանի այսօրվա քայլերի և ընդդիմություն-իշխանություն երկխոսության ետևում պետք չէ փնտրել մեծ աշխարհաքաղաքական խաղերի հետևանքներ. «Ինչ-որ բան նա հակառակորդին պարտադրել է»:

Ըստ Սեֆիլյանի, Սերժ Սարգսյանը երեք տարի առաջ նման զիջումներ չէր անում, քանզի անցած փորձն աչքի առաջ ունենալով` հույս ուներ, որ ընդդիմության շարժումը մեկ տարուց կմարի. «Բայց դա տեղի չունեցավ իսկ ընտրությունները մոտենում են. գլխավոր բռնապետը մտածելով իր վերարտադրվելու մասին, խնդիր դրեց այն իրականացնել հնարավորինս անցնցում»:

Սեֆիլյանը նկատեց, որ իշխանական բուրգում փոփոխություններ կատարելուց հետո մի քանի ազդեցիկ պաշտոնյաների աշխատանքից ազատելով և ցուցադրաբար պատժելով, ԲՀԿ-ին կոալիցիոն հուշագիր, այժմ էլ միասնական ցուցակ պարտադրելով` Սերժ Սարգսյանն այժմ էլ սկսել է փոփոխություններ կատարել ընդդիմադիր դաշտում:

«Նա լեզու գտավ ընդդիմության ղեկավարության հետ, ինչի արդյունքում էլ, մենք օր-օրի ականատես ենք լինում, թե ինչպես է նվազում Լևոն Տեր-Պետրոսյանի ժողովրդական բանակը»,- ընդգծեց Սեֆիլյանը և հավելեց, որ Տեր-Պետրոսյանի կուրսին հետևողները մարգինալացվելու են, ժողովրդի աչքի փուշն են դառնալու. «Սա է Սերժ Սարգսյանի նպատակը, որ երկրում չլինի որևէ հեղինակավոր ուժ, որ հանկարծ երկրում ժողովրդի ըմբոստացման գործընթացներ չլինեն»:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավարը նկատեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու. «Ովքեր խոսում են արտահերթ ընտրությունների մասին, մեղմ ասած միամտություն է, ոչ մի արտահերթ ընտրություն էլ չի լինի»:

Հարցին, թե կա՞ արդյոք գործարք ընդդիմության և իշխանության միջև, Սեֆիլյանը նկատեց, որ չի կարելի ասել, որ ինչ-որ մութ սենյակում խոսակցություններ են եղել և պայմանավորվել են. «Ընթացքը մեզ հստակ ցույց է տալիս, որ գնում են հերթական խորհրդարանական ընտրությունների, անպայման ԱԺ-ում մի ինչ-որ հատված տեր-պետրոսյանական շրջանակին տրվելու է, սակայն Սերժ Սարգսյանը պահպանելու է իշխանության առյուծի բաժինը. խորհրդարանի 75 տոկոսը նա ոչ մի ուժի չի զիջի, 25 տոկոսը նա փորձելու է բաժանել ընդդիմադիր դաշտի միջև»:

Լևոն Տեր-Պետրոսյանի` երկխոսության քայլին գնալու պատճառն ըստ Սեֆիլյանի այն է որ ՀԱԿ-ի շուրջ համախմբված մարդիկ հոգնել են հալածյալի կարգավիճակից. «Այս գործոնը մեծ դեր է կատարել Տեր-Պետրոսյանի որոշման գործում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում