Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ավստրիայում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Գրացի Լյուդվիգ Բոլցմանի ինստիտուտում

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 30-ին այցելեց Ավստրիայի Գրաց քաղաքում գտնվող Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտ: Հաստատությունում դեսպանը հանդիպումներ ունեցավ ինստիտուտի հիմնադիր և ղեկավար պրոֆ. Շտեֆան Կարների և փոխտնօրեն պրոֆ. Բարբարա Շտելցլ-Մարքսի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պրոֆեսոր Կարները և պրոֆեսոր Շտելցլ-Մարքսը պատմեցին իրենց ղեկավարած ինստիտուտում ներկայումս ծավալվող հետազոտությունների մասին, ներկայացրեցին այլ երկրների (հիմնականում՝ նախկին ԽՍՀՄ պետությունների) հետ ունեցած սերտ համագործակցությունը, գիտական ու արխիվային նյութերի փոխանակման ասպարեզում և այլ բնագավառներում հետագա համատեղ ծրագրերը: Քննարկվեց հայկական գիտահետազոտական կենտրոնների, պետական ու մասնավոր արխիվների հետ համագործակցության հաստատումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև այս տարվա հունիսին Ավստրիայի Ռաաբ քաղաքում Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտի անմիջական մասնակցությամբ կազմակերպվելիք «Փախուստ, արտաքսում և ցեղասպանություն Առաջին աշխարհամարտի ժամանակ» խորագրով գիտաժողովի, ինչպես նաև միջոցառմանը հայկական մասնակցության հնարավորության մասին:

Այցելության վերջում դեսպան Կիրակոսյանը գրառում կատարեց կենտրոնի պատվավոր հյուրերի մատյանում և ավստրիացի գիտնականներին նվիրաբերեց Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության մասին լույս տեսած գրականություն:

Տեղեկանք. Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտի գիտական կազմը հիմնականում զբաղվում է I և II աշխարհամարտերի հետևանքների ուսումնասիրությամբ և նրանց վերացման ուղղությամբ զանազան գիտահետազոտական ծրագրերի իրագործմամբ: Ինստիտուտը բազմաթիվ պատմագիտական, քաղաքագիտական ու քաղաքատնտեսական գիտաժողովներ, սիմպոզիումներ է նախաձեռնում ինչպես Ավստրիայում, այդպես էլ այլ երկրներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում