«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կայանալիք դիմակայության մասին:
«Դորտմունդում ջերմ ընդունելության կարիք չեմ զգում: Այնպես էլ ամեն ինչ պարզ է: Չէի ցանկանա, որ կարիերայիս նախկին տարիները ստվեր գցեն ներկայիս փուլի վրա:
Չեմ կարող ասել, թե ինչպես կարձագանքեմ, եթե «Բորուսիա»-ի երկրպագուները սկսեն վանկարկել անունս: Պարզապես սիրում եմ մարզադաշտի ձայնն ու մթնոլորտը»,- Sport-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































